Հայաստանում կամ պետք է չհիվանդանալ, կամ պետք է միանգամից մեռնել. հարցում

Տեսանյութ Նրանց կարծիքով Ներքին 2 տարի առաջ - 17:29 07-04-2023
Ապրիլի 7-ը ոչ միայն Մայրության և գեղեցկության օրն է, այլև Առողջության համաշխարհային օրը: Այս օրը առողջապահության համաշխարհային օրացույցի ամենակարևոր իրադարձություններից է, նվիրված է ամբողջ աշխարհում հանրային առողջության իրազեկման բարձրացմանը։ Տոնը ստեղծվել է 1950թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից: Օրվա նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել առողջության և առողջ ապրելակերպի կարևորության, ինչպես նաև առողջության հետ կապված խնդիրների վրա։ Ամեն տարի ԱՀԿ-ն ընտրում է հատուկ թեմա և կարգախոս, այս տարվա կարգախոսն է՝ «Առողջությունը բոլորի համար»:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ արդյո՞ք Հայաստանում բոլոր հիմքերը կան առողջությունը պահպանելու համար, և որոնք են գլխավոր խնդիրները։


Մանրամասները՝ տեսանյութում։