Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք»
copy image url

Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք»

Ավելին 4 շաբաթ առաջ - 23:57 20-03-2025
Թուրքական «‎Cermikgazetesi.com» կայքն ուշագրավ նյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է 17-րդ դարում Թուրքիայի Դիարբեքիր քաղաք այցելած լեհաբնակ հայ ճապարհորդ Սեմեոնին, ով հետաքրքիր հուշեր է թողել քաղաքի մասին:

Հա ճանապարհորդը Դիարբեքիրում 2 շաբաթ է մնացել և քաղաքն անվանել է «հայկական Աթենք» և ուշադրություն հրավիրում Դիարբեքիրի պատմամշակութային հարստության վրա։

Հատկապես կենտրոնանալով քրիստոնեական ճարտարապետության և հայ բնակչության վրա՝ Սեմեոնը մանրամասն տեղեկություններ է տրամադրում քաղաքի շուկաների, շինությունների և արհեստների մասին։

Ըստ նրա ՝ մինչև 17-րդ դարի վերջը Դիարբեքիրի տնտեսությունն ամբողջությամբ գտնվում էր հայ բնակչության վերահսկողության տակ։

Նույն դարում Դիարբեքիր է այցելում ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Բատիստ Տավերենեն, ով հիացմունքով է խոսում այդ ժամանակ Դիրաբեիքում արտադրվող այծի կաշվից պատրաստվող իրերի մասին:

Աղբյուր՝ ermenihaber.am