Անգամ այս անմարդկային պայմաններին ենք համակերպվել․ հիմա էլ շենքն են հոսանքազրկել․ բնակիչ

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:39 19-03-2025
Երևանի Մուրացան110/1 հասցեում գտնվող շենքը ՊՆ-ի հաշվեկշռից հանվել, տրվել է Պետգույքի կոմիտեին, որն էլ այն դրել է աճուրդի։ Շենքի բնակիչները հիմնականում զոհվածների, զինհաշմանդամների ընտանիքներ են։

Բնակիչներից մեկը ցույց է տվել նաև շենքի անմարդկային պայմանները, որոնց ևս համակերպվել ու գոյատևում են․ «Համաձայնվել ենք այս պայմաններին, բայց նույնիսկ սա շատ են համարում մեզ համար․․․ հիմա էլ շենքն են հոսանքազրկել»։

Մանրամասները՝ տեսանյութում