Նախօրեին Գյումրին հոսանքազրկվել է: Ընտրական տեղամասերում այդ պահին դեռ ընթանում էր քվեաթերթիկների հաշվարկման գործընթացը: Թե ինչու է հոսանքազրկվել Գյումրին, որևէ տեղեկություն չկար:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձայների հաշվարկի ժամանակ Գյումրիի մի շարք տեղամասեր հոսանքազրկվել են։ Ըստ ձեզ՝ այդ ընթացքում ընտրությունները կեղծվե՞լ են»։
Հարցվածների մի մասը նշեց՝ չի բացառվում, որ ընտրությունները կեղծված լինեն։ Որոշ քաղաքացիներ էլ նշեցին, որ դա պատահականություն է։
«Հիմա ամեն ինչ սպասելի ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի բացառվում, որ ընտրությունները կեղծված լինեն։ «Հնարավոր է, ոնց կարող է հոսանք չլինի ու նորմալ ընտրություն լինի, անհնար բան է դա ու չի բացառվում»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ հիմա ընտրություններն արդար են։ «Հիմա ամեն ինչ մաքուր ա»,- նշեց նա։
Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ դա դիտմամբ է արվել։
«Չեմ կարծում, որ պատահականություն է, դիտմամբ է արվել»,- ասաց նա։
«Թող հետաքննություբ անեն ու պարզեն»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները` տեսանյութում։