Հունգարիայում ԼԳԲՏ շքերթները արգելվել են․ AP
copy image url

Հունգարիայում ԼԳԲՏ շքերթները արգելվել են․ AP

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 10:01 19-03-2025
Հունգարիայի խորհրդարանը հաստատել է օրենքի նախագիծը, որն արգելում է անցկացնել կամ մասնակցել այնպիսի միջոցառումների, որոնք, ըստ իշխանությունների, խախտում են երեխաների պաշտպանության մասին օրենքը։ Այս մասին գրում է AP-ին։

Սա մեծամասամբ վերաբերում է Բուդապեշտի ամենամյա ԼԳԲՏ փրայդ միջոցառումներին։

Օրենքը խախտելու դեպքում կարող է սահմանվել մինչև 500 եվրո տուգանք։ Նախագծին 136 պատգամավոր կողմ է քվեարկել, 27-ը՝ դեմ։

Ընդդիմադիր պատգամավորները փորձել են խանգարել քվեարկությանը՝ բղավելով, ԽՍՀՄ օրհներգը երգելով և ծխապատ գունավոր ռումբեր պայթեցնելով։