Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այսօր խոսել է Վլադիմիր Պուտինի հետ և խնդրել նրան դադարեցնել մարտերը Ուկրաինայում։ Օրբանը հաղորդել է, որ Պուտինին հրավիրել է Հունգարիայում խաղաղ բանակցությունների, որոնք կանցկացվեն Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։
Նրա խոսքով՝ Պուտինի պատասխանը եղել է դրական, սակայն նման բանակցությունների համար «որոշակի պայմաններ» կպահանջվեն։ Հունգարիայի վարչապետը նաև ասել է, որ խնդիր չի տեսնում Ռուսաստանին գազի դիմաց վճարելու ռուբլով, այլ ոչ թե արտարժույթով։