Առանց ատամների և մազերի մոդելը նվաճել է պոդիումն ու սոցցանցերը
copy image url

Առանց ատամների և մազերի մոդելը նվաճել է պոդիումն ու սոցցանցերը

Ավելին 1 ամիս առաջ - 21:18 12-03-2025
Մելանի Գայդոսը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նա նկարահանվել է Rammstein խմբի տեսահոլովակում։

Ամերիկացի Մելանի Գայդոսը ծնվել է էկտոդերմալ դիսպլազիա կոչվող հազվագյուտ գենետիկ համախտանիշով։
Այս հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ չեն ապրում մինչև 20 տարեկանը, հիվանդությանը բնորոշ ախտանիշներն են ճաղատությունը և ատամների կորուստը:

Բայց Մելանին ոչ միայն բոլորել է 30-ամյակը, այլև հաջողությամբ կառուցում է մոդելի կարիերան. աղջիկն Instagram-ում հարյուր հազարավոր հետևորդներ ունի։

Մելանին նույնպես տառապում է մարսողական խնդիրներից՝ նրա քաշը չի գերազանցում 42 կիլոգրամը։ Իր երազանքի ճանապարհին աղջիկը ստիպված է եղել 40 պլաստիկ վիրահատության ենթարկվել։

Ինչ վերաբերում է մոդելային բիզնեսին, նա դրանով է զբաղվել իր սիրելիի խորհրդով։ Այժմ մոդելը պահանջված է ինչպես պոդիումում, այնպես էլ որպես ֆոտոմոդել։

Հոնքերի, մազերի և ատամների բացակայությունը ոչ մի կերպ չի խանգարում Մելանիին վայելել իր կյանքը։