Գիտնականները ճերմակած մազերի գույնը վերադարձնելու միջոց են գտել
copy image url

Գիտնականները ճերմակած մազերի գույնը վերադարձնելու միջոց են գտել

Ավելին 3 տարի առաջ - 19:41 26-07-2021

Ըստ «eLife» ամսագրի, Կոլումբիայի համալսարանի Իրվինգի բժշկական կենտրոնի ամերիկացի գիտնականները ճերմակած մազերի գույնը վերականգնելու միջոց են գտել:

Մասնագետները ընդգծել են, որ մազերի ճերմակելուն նպաստող ամենալուրջ գործոնը սթրեսն է, ուստի, դրա նվազման դեպքում, կարելի է բնական մազերի գույնի վերականգնում ակնկալել:

«Մասնագետներն ուսումնասիրել են սթրեսային իրավիճակում գտնվող ճերմակած մազերով հիվանդների մազերի վիճակը ... Ըստ ուսումնասիրության՝ կամավորները արձակուրդի ընթացքում զգալիորեն պակաս սթրես են ապրել, ինչը նպաստել է մազերի գույնի վերականգնմանը», - ասվում է հետազոտության մեջ: