Հարավային Կորեայի երկու KF-16 կործանիչներ Սեուլի մերձակայքում գտնվող Պոչեոն քաղաքի բնակելի թաղամասի վրա սխալմամբ ութ ռումբ են նետել զորավարժանքի ժամանակ։ Այս մասին գրում է CNN-ը։
7 մարդ վիրավորվել է, որոնցից 4-ի վիճակը ծանր է։
Վնասվել են նաև մի եկեղեցի և վեց շենք։
Ռազմաօդային ուժերը ներողություն են խնդրել, սկսվել է հետաքննություն։