Իրականությանը մոտ է, որ մեքենա վարող շատ կանայք և ոչ միայն խոսում են, այլ նաև կարող է չնկատեն կարմիր լույսը, շրթներկ կօգտագործեն և խփեն դիմացի մեքենային։ Տղամարդիկ այլ վատ բան են անում, սիգնալ են տալիս, վերջում կրակում են իրար վրա, դա էլ կա․ այսօր ԱԺ-ում վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով, այսօր բալերն էլ արդեն վարորդներին չեն վախեցնում, դրա ձևը նույնպես գտել են, բայց ուսումնաասիրելով արտերկրի օրինակը, գալիս են եզրահանգման, որ զսպող լաավագույն միջոցը վարորդների գրպանին կպնելն է։