Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի զգայուն են ռոմանտիկ բաժանումների նկատմամբ, քան կանայք: Այս մասին հոդված է հրապարակվել American Journal of Psychiatry-ում։
Դա պարզելու համար Լանկաստերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները դիմել են Big Data-ի վերլուծությանը: Սկզբում նրանք ձեռնամուխ են եղել կազմելու հարաբերությունների ամենատարածված խնդիրների ցուցակը, որոնց դեպքում մարդիկ սովորաբար հոգեբանական օգնության չեն դիմում:
«Այն, ինչ մենք գիտենք հարաբերությունների խնդիրների մասին, գալիս է հոգեթերապիայի՝ մարդկանց վրա կատարված հետազոտություններից: Սա հանգեցնում է ընտրանքային կողմնակալության. այս քայլին գնում են այն մարդիկ, ովքեր ժամանակ, գումար և մոտիվացիա ունեն մասնագետի հետ աշխատելու համար», - ասում է ուսումնասիրության ղեկավար Շարլոտ Էնթվիսլը:
Օգտագործելով լեզվի մշակման ծրագիր՝ թիմը վերլուծել է ավելի քան 184,000 մարդկանց հաղորդագրությունները, ովքեր անանուն առցանց ֆորումում գրել են իրենց հարաբերությունների խնդիրների մասին: Հետազոտողներն այնուհետև կարողացել են վիճակագրորեն բացահայտել ամենահաճախ հանդիպող թեմաները, որոնք հայտնվում էին յուրաքանչյուր գրառման մեջ՝ ստեղծելով հարաբերությունների ամենատարածված խնդիրների «քարտեզ»:
Պարզվել է, որ հաղորդակցման խնդիրներն ամենահաճախ հանդիպող թիվ մեկ խնդիրն են, որտեղ գրեթե յուրաքանչյուր հինգերորդը դժվարություններ է նկատել խնդիրները քննարկելիս, իսկ յուրաքանչյուր ութերորդը նշել է իր հարաբերություններում վստահության խնդիրներ:
Բացի այդ, պարզվել է, որ տղամարդկանց մոտ շատ ավելի հավանական է «կոտրված սիրտը», քան կանայք։ Սա հերքում է այն կարծրատիպը, որ տղամարդիկ ավելի քիչ զգացմունքային են ռոմանտիկ հարաբերությունների նկատմամբ: