Օրակարգ. Փաշինյանն իր կաշին փրկելու համար ընդունեց, որ Հայաստանը 30 տարի «ագրեսոր է եղել». Մետաքսե Հակոբյան

Օրակարգ Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 21:00 25-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախյան շարժման 37-ամյակի, ՀՀ իշխանությունների կողմից այդ օրն անտեսելու՝ ուղերձ չհղելու և Եռաբլուր չայցելելու, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վերջին սկանդալային հայտարարության, Ալեն Սիմոնյանի կողմից արցախցիներին թիրախավորող հայտարարությունների, դրանց հակադարձելու անհրաժեշտության, Բաքվում շարունակվող շինծու դատավարությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մետաքե Հակոբյանն իր խոսքում ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունեց, որ Հայաստանը 30 տարի շարունակ «ագրեսոր է եղել»։ «Ես կարծում եմ, որ բոլորն են էտպես հասկացել, վստահ եմ՝ խոսեց, որ ըստ էության 30 տարի որպես այդպիսին Սահմանադրությունը, որը եղել է, պետություն չունենալու մասին է եղել, և եթե դու ուզում ես պետություն ունենալ, որն ինքը կառուցում է, ապա պետք է փոխվի այդ Սահմանադրությունը։

Հասկանում եք՝ այստեղ շատ նուրբ դրվագ կա, ես վստահ եմ՝ մասնագետները շատ ավելի կոնկրետ բացատրություն տալիս են դրան, բայց ես՝ որպես քաղաքական գործիչ, այստեղ տեսա մի բան, որ ինքը հենց այդ բառերով հայտարարեց, որ Հայաստանը 30 տարի «ագրեսոր է եղել»։ Ինքը հայտարարեց։ Այսինքն՝ ստացվում է, որ էլի զուգահեռ, համահունչ՝ Ադրբեջանի իշխանությունները, Հայաստանի իշխանությունները, գնում են էտ ճանապարհով, գնում են՝ ներքաշելով։

Ես չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինքն ինչ-որ պայմանավորվածություններ ունի՞, թե՞ այս ամենի արդյունքում իր կաշվի փրկությունն է միայն, շարունակել է իր փուչիկ, կեղծ պետություն ստեղծելու ճանապարհին իշխանավարելը, որովհետև դա նաև իր համար անվտանգության երաշխիք է. քանի ինքն իշխանության է, ինքն անվտանգ է այս առումով։ Բայց ամեն դեպքում ինքն այստեղ հերթական կարմիր գիծն անցավ, զոհեց էլի Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի ապագան՝ փրկելով դեռևս ակնհայտ իր սեփական կաշին։ Թե հետագայում ինչ ծրագրեր կան, իհարկե մենք դա շատ արագ տեսնելու ենք»,- կարծում է նա։

Արցախի ԱԺ պատգամավորը նկատեց նաև, որ խաղաղության անվան տակ առաջիկայում Հայաստանից նոր տարածքներ են հանձնվելու։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․