Իմանե Քելիֆը կի՞ն է, թե՞ տղամարդ. IBA-ն դիմել է դատարան
copy image url

Իմանե Քելիֆը կի՞ն է, թե՞ տղամարդ. IBA-ն դիմել է դատարան

Ավելին 2 ամիս առաջ - 21:51 19-02-2025
Օլիմպիական բռնցքամարտի չեմպիոն Իմանե Քելիֆի դեմ Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիան (IBA) դատական հայց է հարուցել սեռի անհամապատասխանության հիմքով։

IBA-ն դիմել է Շվեյցարիայի գլխավոր դատախազություն, հայտնելով, որ Քելիֆը չի համապատասխանում գենդերային պահանջներին և չի կարող մասնակցել բռնցքամարտի կանանց մրցումներին։ IBA-ն նաև տեղեկացրել է, որ Քելիֆը նախկինում չի հանձնել ասոցացիայի կողմից ացկացված գենդերային թեստերը։

Քելիֆը այս մեղադրանքներին պատասխանել է, որ դրանք կեղծ են և վիրավորական։ Նա պատմել է, որ շուրջ երկու տարի շարունակ սխալ տեղեկություններ են տարածում իր մասին, օգտագործելով իր անունն ու կերպարն ի շահ իրենց։

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ ստացել է IBA-ի բողոքը, սակայն դեռ չի հայտնել, թե հետագայում ինչ քայլեր կձեռնարկվեն։ Քելիֆը հայտնել է, որ այլևս չի պատրաստվում լռել և պատրաստ է պայքարել ոչ միայն ռինգում, այլև դատարաններում իր իրավունքները պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի միջազգային կոմիտեն (IOC) չէր համաձայնել IBA-ի հետ և թույլատրել էր Քելիֆին մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։ Արդյունքում Քելիֆը իր քաշային կարգում դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն, նվաճելով ոսկե մեդալ։

Նրա հաղթանակը լուրջ քննադատություններ էր առաջացրել աշխարհում։ Այս հաղթանակը նույնիսկ ստվեր է գցել բռնցքամարտի մրցաշարի մյուս իրադարձությունների վրա, գրավելով հանրության ուշադրությունը։

Քելիֆի իրավաբանական թիմը այժմ ձեռնարկում է նոր քայլեր նրա իրավունքները պաշտպանելու նպատակով։ Նրանք մտադիր են դատական գործ հարուցել ցույց տալու, որ Քելիֆի մասնակցությունը մրցաշարերին լիովին օրինական է։