Կարո՞ղ են դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիները դիմել դատարան. ՄԻՊ-ը պարզաբանում է
copy image url

Կարո՞ղ են դիմակ չկրելու համար տուգանված քաղաքացիները դիմել դատարան. ՄԻՊ-ը պարզաբանում է

Ներքին 3 տարի առաջ - 12:15 06-05-2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն անդրադարձավ դիմակ չկրելու հետևանքով տուգանված քաղաքացիների խնդրին. «Պատերազմից հետո համատարած ոչ ոք չտուգանվեց, այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ տուգանվել են, նրանք իրավունք ունե՞ն դիմել և իրենց վճարած գումարները հետ ստանալ, արդյո՞ք նրանց իրավունքները խախտված չեն»,-հարցրեց նա:

Արման Թաթոյանն ասաց, որ մարդիկ ունեն դատական պաշտպանության իրավունք և արդյունավետ եղանակը դա է՝ դիմել դատական պաշտպանության: