Ավստրալիայում ավելի քան 150 խոյադելֆին ափ է նետվել. նրանց փրկել չի հաջողվի
copy image url

Ավստրալիայում ավելի քան 150 խոյադելֆին ափ է նետվել. նրանց փրկել չի հաջողվի

Ավելին 2 ամիս առաջ - 20:46 19-02-2025
Ավստրալիայի Թասմանիա նահանգում 157 սև խոյադելֆին (косатка) ափ է նետվել։ Սա առաջին նման դեպքն է տարածաշրջանում 1974 թվականից ի վեր։ Կենդանիները հայտնաբերվել են փետրվարի 18-ին։ Թե ինչու են նրանք հայտնվել ծանծաղուտում, անհայտ է:

Այսօրվա դրությամբ նրանցից 90-ը կենդանի են մնացել։ Երկու խոյադելֆինին ջուր վերադարձնելու փորձերը ձախողվել են եղանակային պայմանների պատճառով։

Թասմանիայի այգիների և վայրի բնության ծառայության ներկայացուցիչները որոշել են բոլոր կենդանիներին սպանել, որպեսզի նրանք չտառապեն:

«Որքան երկար են այս կենդանիները մնում ափին, այնքան երկար են տառապում։ Նրանց փրկելու բոլոր տարբերակներն անհաջող էին»,- բացատրել է ծովային կենսաբան Քրիս Կարլյոնը:

Նա նշել է, որ նման խոշոր կենդանիների սպանությունն իրականացվում է «հրազենի գործադրմամբ»։