150 դրամ էլ նախատեսված էր, 300 էին ասում, որ հետո 150-ին համաձայնվենք, բայց 100 դրամն էլ է շատ․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 20:30 30-01-2025
Փետրվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտը կթանկանա։ Բազմաթիվ դժգոհություններից հետո քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ տրանսպորտի գինը կդառնա 150 դրամ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այսքան արագ տրանսպորտի 300 դրամ սակագինը դարձավ 150»։

Հարցվածների մեծ մասը կարծիք հայտնեց, որ դա մարդկանց դժգոհությունների արդյունք է։

«Որովհետև իրենք էլ հասկացան, որ ժողովուրդն ի վիճակի չէ 300 դրամ վճարելու»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ շատ դժգոհ է թանկացումներից։ «Իրանցից դուրս գին էին դրել, ջոգին, որ էդ ուտվող չի»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ Տիգրան Ավինյանն անում է ինչ-որ բան, հետո հետևություն անում։

«Էս երկրում ամեն ինչն ա տենց, ասում են, հետո մտածում են, թե ոնց կարելի ա էդ ամեն ինչը դզել»,- ասաց նա։

«Հենց էդպես էր նախատեսված էր, բայց 100-ն էլ ա շատ»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված