Ադրբեջանը վստահ է, որ եթե այս իշխանության օրոք Հայաստանից չստանա առավելագույնը, դա իրեն այլևս չի հաջողվի
copy image url

Ադրբեջանը վստահ է, որ եթե այս իշխանության օրոք Հայաստանից չստանա առավելագույնը, դա իրեն այլևս չի հաջողվի

Ներքին 3 տարի առաջ - 14:42 18-01-2022

Այսօր՝ հունվարի 18-ին, «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հյուրն էր քաղաքագետ, վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Մեր այսօրվա իշխանությունները Թուրքիայի և Թուրքիայի դաշնակից երկրների համար լավագույն թեկնածուներն են։ Նախորդ 3 նախագահները լավագույն թեկնածուներ չեն եղել, քանի որ նրանք շատ ավելի վարպետացած էին իրենց գործում։

Հիմա, երբ Փաշինյանը պատերազմում սկզբունքորեն պարտվեց, նա որդեգրել է զիջելու քաղաքականություն։ Ադրբեջանը վստահ է, որ այս իշխանությունը չի վերարտադրվելու, դրա համար էլ Ադրբեջանը և Թուրքիան հիմա փորձում են ստանալ առավելագույնը։

Եվ այս առումով ճնշումը Հայաստանի վրա անընդհատ մեծացնում են։ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով արձանագրում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ, այնինչ Ալիևը ամեն պատեհ-անպատեհ առիթներով ասում է, որ Արցախի հարց այլևս գոյություն չունի։ Այստեղ կա ակնհայտ հակասություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև»,- այս մասին ասաց քաղաքագետը, որը վերաբերում էր Ալիևի հայտարարություններին՝ կապված Արցախի հարցի լուծման հետ։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված