Գիտնականները պարզել են՝ ինչ հոտ ունեն հին եգիպտական մումիաները
copy image url

Գիտնականները պարզել են՝ ինչ հոտ ունեն հին եգիպտական մումիաները

Ավելին 2 ամիս առաջ - 13:00 16-02-2025
Հետազոտողները հայտարարել են, որ կվերստեղծեն հին եգիպտական մումիաների հոտը Կահիրեի Եգիպտական ազգային թանգարանի այցելուների համար:

Հին եգիպտական մումիաները դեռ պահպանում են ինչ-որ հաճելի հոտ նույնիսկ սարկոֆագում անցկացրած 5000 տարի անց: Նման եզրակացության է եկել գիտնականների միջազգային խումբը, գրում է BBC-ն։

Նրանք ուսումնասիրել են 9 մումիֆիկացված մարմինները և հայտարարել, որ այդ հոտերին կարելի է բնութագրում տալ՝ «փայտային», «կծու» և «քաղցր»։

Հետազոտության հեղինակները նշել են, որ շատ դժվար է եղել հասնել սարկոֆագի ներսում կնքված օդին և դրա հետ մեկտեղ չվնասել այնտեղ գտնվող մումիան։ Սակայն նրանց հաջողվել է այդ գործողությունը հաջողությամբ կատարել՝ ճեղքի մեջ խողովակ մտցնելով և հնագույն օդի պարամետրերը հենց սարկոֆագում չափելով։

Ամենից շատ դիտված