Գիտնականները պարզել են, թե ինչ էր կերել 2,5 հազար տարի առաջ դանիական ճահիճներում մահացած մարդը
copy image url

Գիտնականները պարզել են, թե ինչ էր կերել 2,5 հազար տարի առաջ դանիական ճահիճներում մահացած մարդը

Ավելին 3 տարի առաջ - 22:50 21-07-2021

Դանիայի Սիլկեբորգի թանգարանի մասնագետները վերականգնել են Տոլունդյան մարդու վերջին կերակուրը՝ ըստ նրա աղիների պարունակության: Այս մասին նրանք մանրամասն պատմել են Antiquity ամսագրի հոդվածում:

Տոլունդցի տղամարդը, որի լավ պահպանված մնացորդները հայտնաբերվել են 1950 թ.-ին տորֆի ճահիճում`ժամանակակից Դանիայի Սիլկեբորգ քաղաքի մոտակայքում գտնվող Տոլունդ գյուղի բնակիչների կողմից, մահացել է մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարում: Մնացորդների հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրան կախել են։

Դիահերձումը ցույց է տվել, որ նրա մարսողական համակարգը կատարելապես պահպանված է: Դրանում գիտնականները հայտնաբերել են հացահատիկային մշակաբույսերի և վայրի բույսերի հետքեր: Վերլուծության նոր մեթոդները հնարավորություն են տվել վերականգնել տղամարդու վերջին կերակուրը և պարզել, թե ինչպես է այն պատրաստված եղել:

Գիտնականները հայտնում են, որ մահվանից առաջ նա ձուկ է կերել և սերմերով շիլա, որը եփված է եղել կավե ամանի մեջ, հավանաբար լճի կամ ճահճի ջրով:

Բացի այդ, հետազոտողները աղիներում հայտնաբերել են մակաբույծների ձվեր. հնարավոր է, որ մահվանից որոշ ժամանակ առաջ նա կիսաեփ միս է կերել և կեղտոտ ջուր խմել։

Ամենից շատ դիտված