Apple-ը կներկայացնի նոր iPhone SE-ն
copy image url

Apple-ը կներկայացնի նոր iPhone SE-ն

Ավելին 2 ամիս առաջ - 12:45 14-02-2025
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը X-ի իր միկրոբլոգում ազդարարել է նոր սարքի շնորհանդեսը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին:

«Պատրաստվեք հանդիպել ընտանիքի նոր անդամի հետ՝ փետրվարի 19-ին»,- գրել է Քուքը։

Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Apple-ը հաջորդ շաբաթ կարող է ներկայացնել նոր iPhone SE-ն: Սմարթֆոնի վաճառքը կարող է սկսվել ավելի ուշ՝ փետրվար ամսվա ընթացքում:
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը պատրաստվում է ավելի էժան մոդել ներկայացնել: Սմարթֆոնում կներառվի արհեստական ինտելեկտի համար նախատեսված ծրագրային ապահովում։

Ամենից շատ դիտված