Խորագիր․ Անհասկանալի այց ԱՄՆ, «խլոցի» ԶՊՄԿ–ում, ում են ձերբակալել, Ավինյանի տունը, անհետ կորած ամոթ

Խորագիր Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:05 07-02-2025
Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Տաղավարում հյուրընկալվել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը:

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, կայացած հանդիպումներն ու վարչապետի ելույթները, ԶՊՄԿ-ում սկիզբ առած գործադուլը, դրա հավանական հետևանքներն ու պետության անտարբեր վերաբերմունքը, քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ նոր շքեղ առանձնատուն գնելը։

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: