Խորագիր․ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելը և Կիրակոսյանի ազատվելը, Բաքվի պատանդները և նոր առասպելը

Խորագիր 1 ամիս առաջ - 21:30 07-03-2025
Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալվել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Հաղորդաշարի շրջանակում խոսել ենք մի շարք արդիական հարցերի՝ միջազգային դատական ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերից հրաժարվելու և դրա աղետալի հետևանքների, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի ու դրա խորքային պատճառների, Բաքվում ապօրինի պատանդառված Ռուբեն Վարդանյանի և ընտանիքի միջոցով հանրությանը հղած նրա ուղերձի, չնայած կրած խոշտանգումներին՝ հայ ռազմագերիների հերոսական կեցվածքի մասին:

Շեշտվել է այն հանգամանքը, որ այդ գործընթացը կարող է կոտրել մեզ, սակայն կարող է դառնալ նաև հայկական նոր ինքնության ակունքը, հայկական նոր առասպել:

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: