Անհասկանալի ա՝ էս ինչ կառույց ա․ ո՛չ սահմանի վրա են գործ անում, ո՛չ ներսում․ անհետ կորածի ծնող

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:54 31-08-2023
Ամեն անգամ, երբ ուզում ենք ակցիա անել, հավաքվում ենք մեծ հավատով, որ կհարգեն իրենց աթոռը, պաշտոնը, կլսեն անհետ կորածների ծնողների ձայնը ու ինչ-որ մի գործ կանեն։ Այս մասին այսօր ՊՆ շենքի մոտ Oragir.News-ի հետ զրույցում ասաց անհետ կորածների ծնողներից մեկը։

«Բայց ամեն անգամ գալով հասկանում ենք, որ խաբված ենք, ամեն անգամ մի պատճառ բռնում են, չեղարկում են հանդիպումները։ Ամեն անգամ ծնողներն այստեղից վիրավորված, արհամարհված հեռանում են։ Շատ անշնորհք ղեկավարություն է, ՊՆ-ի ղեկավարն է, բայց ոչ մի անգամ մարդասիրական մեծություն չունեցավ, որ մոտենա ծնողներին, երկու նախադասություն ասի․․․ Անհասկանալի ա՝ էս ինչ կառույց ա, ինչով ա զբաղված․ ո՛չ սահմանի վրա են գործ անում, ոչ ներսում են գործ անում, ոչ մեր էրեխեքի հարցն են փորձում լուծել»,- ասաց նա։