Mazda-ն գրեթե 30 տարվա ընթացքում առաջին անգամ փոխել է իր տարբերանշանը՝ անցնելով «հարթ» դիզայնի և հրաժարվելով եռաչափ դիզայնից։ Այս մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ճապոնական մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են մոտալուտ վերափոխման մասին։
Տարբերանշանի վերափոխման մասին հրապարակավ կարող է հայտարարվել մոտ օրերս՝ Mazda-ի 105-ամյակի շրջանակում: