Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը
copy image url

Հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը

Ավելին 1 տարի առաջ - 16:07 30-08-2023
Մանկական Եվրատեսիլ երգի 21-րդ մրցույթը կայանալու է 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում՝ 2022 թվականին Երևանում անցկացված մրցույթում Լիսանդրոյի հաղթանակից հետո։

Մրցույթի կազմակերպմամբ զբաղվելու են Եվրոպական հեռարձակողների միությունը և մրցույթն ընդունող France Télévisions հեռուստահեռարձակող ընկերությունը։ Այս մրցույթն արդեն երկրորդն է, որը կանցկացվի Ֆրանսիայում, այն նաև 2021 թվականին է անցկացվել Փարիզում:

Հայտնի է դարձել «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը՝ «Հերոսներ», ինչպես նաև հրապարակվել է տարբերանշանը: