Թրամփը Քենեդիին օգտագործում է որպես քաղաքական հենարան․ Times of India
copy image url

Թրամփը Քենեդիին օգտագործում է որպես քաղաքական հենարան․ Times of India

Մամուլ Արտաքին 2 ամիս առաջ - 12:15 25-01-2025
Times of India-ն գրում է. «Քենեդիի թոռը քննադատել է Թրամփին՝ ԱՄՆ 35-րդ նախագահի սպանության մասին տեղեկությունները գաղտնազերծելու գործընթացի համար։

Ջեք Շլոսբերգը ասել է, որ Թրամփը գաղտնազերծելով նպատակ ունի Քենեդիին օգտագործել որպես քաղաքական հենարան, երբ նա ողջ չէ` պատասխան հարված հասցնելու համար, ապա հավելել, որ սրա մեջ հերոսական ոչինչ չկա»։