Շարժումը քաղաքական հենարան չունի, նախկինների հետ կապելու բոլոր փորձերը սին են․ Բագրատ Սրբազան
copy image url

Շարժումը քաղաքական հենարան չունի, նախկինների հետ կապելու բոլոր փորձերը սին են․ Բագրատ Սրբազան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:53 19-06-2024
Այս Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ, ասօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ես մտերմություն ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաև ուզում եմ շեշտել, որ թեպետ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել։

Թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն դրանք ողբերգություն չեն եղել, հայրենիք չեն հանձնել։

Եվս մի հարց, ինձ հրավիրել էին ռուսական միջոցառման, սրանք աղմուկ էին բարձրացրել։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիր էին, էլի կգնայի»,- նշեց Բագրատ Սրբազանը։