Balkan Insight լրատվականը գրում է. Հայաստանը հայտարարել է Եվրամիության անդամակցելու իր մտադրության մասին, սակայն Մոսկվայի հետ հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական և էներգետիկ ոլորտներում, բարդացնում են եվրոպական ուղին ընտրելու հնարավորությունը:
Հայաստանը կախված է Ռուսաստանից իր գազի և միջուկային վառելիքի հարցերում:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված Հայաստանը չունի բավարար երթուղիներ ԵՄ շուկայից օգտվելու համար՝ կախում ունենալով Վրաստանից և Իրանից:
Ռուսական կողմն էլ հստակ հասկացրել է, որ ԵՄ անդամակցությունը կնշանակի ԵԱՏՄ կազմում Հայաստանի ներգրավվածության ավարտը։