Դեպի Եվրամիություն կարճ ուղիներ չկան. Շոլց
copy image url

Դեպի Եվրամիություն կարճ ուղիներ չկան. Շոլց

Արտաքին 2 տարի առաջ - 17:57 19-05-2022
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին չի կարող արագացվել՝ չնայած Ռուսաստանի ներխուժմանը երկիր, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելը մի քանի ամսվա կամ տարվա հարց չէ:

«Ավերված ենթակառուցվածքների վերականգնումը և ուկրաինական տնտեսության աշխուժացումը կարժենան միլիարդներ։ ԵՄ-ն պետք է սկսի հիմք դնել համերաշխության հիմնադրամի համար, որը ֆինանսավորվում է իր անդամների և գործընկերների վճարումների հաշվին»,- ասել է Շոլցը:

Նա նաև նշել է, որ Մակեդոնիան և Ալբանիան Ուկրաինայից առաջ են ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել, և անարդարացի կլինի թույլ տալ, որ նա առաջ անցնի։