SPD-ն սպառնում է օրենքով բարձրացնել նվազագույն աշխատավարձը. Ground News
copy image url

SPD-ն սպառնում է օրենքով բարձրացնել նվազագույն աշխատավարձը. Ground News

Մամուլ Արտաքին 2 ժամ առաջ - 10:37 24-04-2025
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) գլխավոր քարտուղար Մաթիաս Միերշը հայտարարել է, որ եթե Քրիստոնյա-դեմոկրատները (CDU/CSU) չհամաձայնվեն նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, SPD-ն կդիմի օրենսդրական քայլերի՝ աշխատավարձը ժամում 12,82 եվրոյից հասցնելով 15-ի։Այս մասին գրում է Ground News-ը։

Ըստ կոալիցիոն պայմանագրի, հարցը պետք է քննարկի հատուկ հանձնաժողովը։ Սակայն Միերշը պնդում է, որ բարձրացումն արդեն որոշված է և հանձնաժողովը պետք է միայն նախապատրաստի իրականացումը։

Քրիստոնյա-դեմոկրատները դեմ են հարցի «քաղաքականացմանը» և պնդում են, որ որոշումը պետք է կայացվի կոալիցիոն պայմանագրին համապատասխան՝ հաշվի առնելով տնտեսական իրավիճակը։

Նշենք, որ SPD-ն, Կանաչները և Ձախերը ներկայումս չունեն անհրաժեշտ մեծամասնություն Բունդեսթագում օրենքը անցկացնելու համար։