ԵՄ-ի պատասխանը Հայաստանին, բողոքի ակցիաներ՝ Թբիլիսիում, Գրենլանդիայի ինտրիգը. Ամփոփ լուրեր. արտաքին

Արտաքին 3 ամիս առաջ - 22:20 11-01-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 11-ի միջազգային կարևոր լուրերը։

Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

«Տեղյակ ենք Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին վերաբերող օրինագծի մասին, կվերլուծենք այն և կքննարկենք Հայաստանի իշխանությունների հետ։ Մինչ այդ, մենք արդեն իսկ շատ բան ենք անում՝ իրականացնելով մեր գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը լայնածավալ աջակցության և ԵՄ իրավական ակտերին համապատասխանեցման հնարավորություն է տալիս։Մենք ավելացրել ենք մեր ֆինանսական աջակցությունը Հայաստանին «ԵՄ-ի կայունության և աճի ծրագրի» շրջանակներում՝ 2024-2027 թվականների համար տրամադրելով 270 միլիոն եվրո՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական կայունության ամրապնդմանը, ինչպես նաև կապակցվածության, առևտրի և էներգետիկ դիվերսիֆիկացման խթանմանը», - ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։

Ադրբեջանցի լրագրողն հակադարձել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին ուղղված վերջին մեղադրանքներին։ «Իր կոռումպացված լրագրողների հետ հարցազրույցում նա ասել է, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է և պետք է կործանվի»։ Տարածաշրջանի ոչ մի երկիր չունի ավելի ֆաշիստական, հանցագործ, ահաբեկչական իշխանություն, որքան Ադրբեջանը՝ Ալիևի օրոք»,- նշել է լրագրողը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։