Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին. Հովհաննես Իշխանյան
copy image url

Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին. Հովհաննես Իշխանյան

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 17:08 19-12-2024
Ինչպս արդեն հայտնել ենք, այսօր Ազնավուրի հրապարակում, ի պաշտպանություն հայկական ֆիլմերի, «ՀայաՔվե»-ն, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը, «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը համատեղ մամուլի ասուլիսեն կազմակերպել։

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, անդրադառնալով Ադրբեջանի միջամտությամբ միջազգային կինոփառատոներից դուրս հանվող հայկական ֆիլմերին, համեմատություն տարավ՝ նշելով, որ ֆիլմի գրաքննությունը նույնն է, ինչ հուշարձանի վերացումը․ «Այս տարի աշնանը 2 հայկական ֆիլմ է գրաքնվել՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» (All I Need) ֆիլմը, որը Մարոկոյի փառատոնից է հանվել՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ, մյուսը՝ Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը, որը հորդանանը ներկայացրել էր օսկարի լավագույն միջազգային ֆիլմ կատեգորիային ու հետո հետ են կանչել»,- նշեց նա։

Ռեժիսորը նաև հավելեց, որ դիմել են ԱԳՆ-ին և ԿԳՄՍՆ-ին, որտեղից պատասխանել են՝ ռեժիսորները իրենց չեն դիմել, դրա համար այդ գործով չեն զբաղվել:

Հովհաննես Իշխանյանը նշում է, որ Ադրբեջանը հաջողությունների է հասնում, քանի որ Հայաստանը բավարար պաշտպանություն ցույց չի տալիս իր կինոգործիչներին: