Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից
copy image url

Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից

Ներքին 5 ամիս առաջ - 00:07 23-11-2024
Փաշինյանը հարցազրույցի ժամանակ հայտարարեց՝ կարծում է, որ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում կարելի է փոխադարձաբար հետ կանչել հայցերը միջազգային դատարաններից։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Եթե մենք տեսնում ենք, որ իրական հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, ես կարծում եմ, որ կարելի է գնալ նման գործարքի, ինչը նշանակում է՝ ոչ իրենք մեր նկատմամբ, ոչ մենք իրենց նկատմամբ հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ պետք է ներկայացնենք և հրաժարվենք հայցերից փոխադարձաբար», - հարցազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է եվրոպացի դիտորդներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը պատրաստ է նրանց հեռացնել սահմանազատված հատվածներից։ Նա նշեց՝ Երևանը հանդես է եկել այդ առաջարկով։

Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչու է Հայաստանը իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայման հարցը քննարկում Ադրբեջանի հետ։

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում էր անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։

Եվրամիությունն էլ դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակեն մնալ այստեղ, թե ոչ։

Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում պետք է Երևանն ու Բաքուն շարունակեն սահմանազատումը, ասաց Փաշինյանը՝ ենթադրելով, որ քննարկումները կշարունակվեն Բաքվում COP29-ի ավարտից հետո։