Արարատի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու մարդատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու մարդատար «Գազել»-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 16:50 04-11-2024
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելւ գոտին:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: