Արմավիրի մարզում բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը, որը կողաշրջվել է․ կա 2 վիրավոր. shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը, որը կողաշրջվել է․ կա 2 վիրավոր. shamshyan.com

Ներքին 5 ամիս առաջ - 20:12 23-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։

Բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է դեպքի փաստով փաստաթղթեր ձևակերպվեն Պարեկային ծառայությունում, այլ ոչ թե քննչական բաժնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: