Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են մարդատար «Գազել» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, ժամը 20:00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվում է «Գազել»-ի հետնամասին, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվում են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Գազել»-ի գազաբալոնի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում