Ըստ էության. Չկա վերահսկողություն. տաքսիստների բունտը հակադարձ քայլ է «Յանդեքս»-ի դեմ

Ներքին Ըստ էության Տեսանյութ 5 ամիս առաջ - 21:30 30-10-2024
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Սկսենք զրոյից» նախաձեռնության հեղինակ Հրաչ Հովհաննիսյանին։

Նրա հետ զրուցել ենք՝ նախօրեին հայտարարված օնլայն տաքսիստներ բունտի, ուղևորների նկատմամբ վարորդների վատ վերաբերմունքի, օտարերկրացիների հանդեպ ռասիստական դիրքորոշման, երթևեկության գումարի բարձրացման և այլ հարցերի մասին։

Ըստ Հրաչ Հովհաննիսյանի՝ հայտարարված բունտը հակադարձ քայլ է «Յանդեքս»-ի դեմ։

«Դա հակազդեցություն է՝ ծրագրային մանիպուլյացիաներին։ Ես ի սկզբանե դեմ եմ տարիֆ բաղադրիչին,այլ առաջարկներով եմ հանդես եկել` բացառելով տարիֆը կամ գոմե տարիֆի հիմքում դնելով վերահսկելի ալգորիթմ»,-ասաց նա։

Անդրադառնալով վարորդների վատ պահվածքին՝ Հրաչ Հովհաննիսյանը նշեց, որ բնականաբար վատ է վերաբերվում ուղևորներին վիրավորելուն։

«Կոնկրետ այս դեպքում, եթե հակառակ կողմն էլ ասեր անասուն, այդ դեպքում նույն բառով պատասխանելը կլիներ համարժեք։ Վերլուծելով դա՝ իհարկե քննադատելի է նման ձևակերպումը պատվիրատուի հանդեպ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։