Հերիք է՝ Կառավարության տախտակները անասուն օրենքներ գցեն տաքսիստների ջանին. քաղաքացի 

Ներքին 8 ամիս առաջ - 17:50 07-08-2024
«Առաջինը` շատ վատ, երկրորդը` կառավարությունը ինչ գիտի ինչքան տաքսի կա և որ տաքսիները նշան չդրած տաքսի են վարում։ Այսինքն, ովքեր որ յանդեքս են քշում ու տեղյակ չեն` ով ա քշում, ոնց ա քշում և յանդեքսը ինչքան ա կառավարությանը, բյուջեին փող փոխանցում։

Ես 7-8 տարի կռիվ եմ տալիս յանդեքսի հետ կապված։ Կառավարությունը ոչինչ չի անում։ Կառավարությունը սովորել ա ուղղակի փող հավաքել։ Մեկը զարթնում ա, ասում ա շեֆ ջան նենց լավ բան եմ մտածել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը` անդրադառնալով այն հարցին,որ սեպտեմբերի 1-ից տաքսիստները պետք է ՀԴՄ-ներ տրամադրեն։

Քաղաքացու խոսքով` կառավարությունը ոչինչ չի անում տաքսիստների համար, փոխարենը նրանց աշխատանքը բարդացնող որոշումներ է ընդունում։

«ՀԴՄ ապարատ տալու՞ են ինձ, թե՞ ես պիտի առնեմ։ Գործից էնքան հեռու են,որ ոչինչ չեն հասկանում։ Հերիք ա, ինչքան կարելի ա ամեն մեկը զարթնի ու մի հատ անասուն օրենք հորինի իրանից` հանի քցի մարդկանց ջաները»,-ասաց քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում։