Փաշինյանն ընկել է տաքսիստների հետևից․ տուգանվում են ոչ միայն օդանավակայանի, այլև ընդհանուր լիցենզիա չունեցողները
copy image url

Փաշինյանն ընկել է տաքսիստների հետևից․ տուգանվում են ոչ միայն օդանավակայանի, այլև ընդհանուր լիցենզիա չունեցողները

Ներքին 8 ամիս առաջ - 14:30 05-08-2024
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ պարբերաբար խստացված վերահսկողություն է իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ուղևորափոխադրումներ կատարող տաքսիների նկատմամբ։

Օդանավակայանում լիցենզիա չունեցող տաքսու վարորդներին տուգանում են։
Ուղևորափոխադրումներ կատարող տաքսիների համար 2 լիցենզիա կա` ընդհանուր ու օդանավակայանի։ ՔՏՀԱՏՄ-ն տուգանում է նաև ընդհանուր լիցենզիա չունեցող վարորդներին։

ՔՏՀԱՏՄ մասնագետի կողմից տեղում կազմվում է արձանագրություն, թե որքան է տուգանքի չափը, տեղում չի որոշվում։

Ծանուցելուց հետո վարորդն այցելում է վարույթն իրականացնող համապատասխան վարչություն, որտեղ և տուգանքի չափը որոշվում է։

Հարկ է նշել, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով այս իրավախախտման համար սահմանված տուգանքի չափը 50․000 դրամ է։

Սակայն սա առաջացրել է վարորդների դժգոհությունը։ Ըստ նրանց՝ տուգանվում են, սակայն չգիտեն նույնիսկ գումարի չափը։

Վարորդների պնդմամբ՝ իրենք նույնիսկ տեղեկացված չեն եղել խնդրի մասին և հիմա առանց զգուշացման տուգանվում են։

Հաշվի չառնելով այս խնդիրներն ու դժգոհությունները, տեսչականը նշում է, որ այս ստուգումները շարունակական են լինելու։