Ուղիղ եթեր

Ոստիկաններն ինձ առևանգեցին ու տարան հոգեբուժարան. կենդանասեր կնոջ դեմ հարևանները բողոքել են

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:32 16-10-2024
«Ասել են, որ 30 հարևաններով ստորագրել են, որ գիժ եմ, միայն նրա համար, որ թափառական շներին կերակրում եմ։ Ոստիկաններն ինձ Շտապօգնության մեքենայով առևանգել, տարել են գժանոց»,- ասաց Oragir.News-ին ահազանգած Արմավիրի 53-ամյա բնակիչ Նառա Հունանյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Նառա Հունանյանը ներկայացրեց իր հետ պատահածը։ Նրա խոսքերով՝ արդեն 11 տարի է, ինչ ապրում է Արմավիրում։ Ամուսնացած չէ։ Ծնողներին և եղբորը վաղ է կորցրել և հիմա միայնակ է ապրում։ Կերակրում է, խնամում ու ջուր է տալիս թափառական շներին, ինչը դժգոհության ալիք է բարձրացնում հարևանների շրջանում։ Կնոջ խոսքերով՝ նրանք անընդհատ հալածում են իրեն, հարձակվում իր վրա՝ քարերով, փայտերով հարվածներ հասցնում, սպանում և տանջում կենդանիներին, որոնց Նառա Հունանյանը կերակրում է։



«Իմ կողքի հարևաններից 11 տարի է, ինչ հալածանքներ, կտտանքներ, ինչ լկտի խոսքեր ասես, որ չեմ լսել իմ հասցեին։ Էլ երեխա չունի, խելքը շներին է տվել, ջուր ու հաց չտաս՝ շները չեն հավաքվի, վարակ ես բերել։ Էլ չեմ խոսում հայհոյանքների մասին»,- ասաց Նառա Հունանյանը

53-ամյա կնոջ խոսքերով՝ ինքն իր տան գույքը վաճառել է, ոսկիները գրավ է դրել, ամբողջ գումարները ծախսել է շներին կերակրելու համար։ Այժմ մի կիսակառույց տուն ունի և ծեր կնոջ է պահում, որ սիրելի շներին կերակրելու գումար ունենա։ Հարևաններն էլ դրա համար իրեն սադրում են, կենդանիններին թունավորում, շրջանի մեջ են վերցնում ու քարերով փայտերով ծեծում այնքան, մինչև սատկեն։ Նրա նշմամբ՝ էլ տեղ չի մնացել, որ չդիմի՝ մարզպետարանից սկսած, քաղաքապետարանից վերջացրած։

Նառա Հունանյանը նշեց նաև, որ 2023 թվականին իրեն հալածած անձանցից մեկին պատկանող փուռը փակել է տվել։



«Փուռը փակելուց հետո ինձ անընդհատ սադրում են, կենդանիներին սպանելու միջոցով վրեժխնդիր են լինում։ Այս մասին տեղյակ են և՛ մարզպետը, և՛ քաղաքապետը:

«Սեպտեմբերի վերջին հրազեն են կիրառվում։ Այդ օրը չեմ դիմում ոստիկանություն։ Բայց հաջորդ օրը դիմում եմ, որ գան և տեսնեն, որ սպանված կենդանի կա դաշտում։ Ես տարածքում փոքրիկ խանութ ունեմ։ Ինչ է՝ այդտեղ կենդանիներին հաց եմ տալիս, գալիս, ջարդում են այն։ Ոստիկաններին ասում եմ, որ դա էլ նկարեն։

Իսկ հոկտեմբերի սկզբին ինձ սպառնում են, որ եթե դաշտում շուն տեսան, կվառեն, կմորթեն, կսատկացնեն։ Ես բանի տեղ չեմ դնում, ու ինձ դաշտի մեջ շրջապատում են հեռախոսի կամերան միացնում ու սկսում են քարերով հարվածել։ Զանգում եմ ոստիկանություն, ասում՝ հանկարծ չփախնեք։ Ոստիկանները գալիս են, տեսնում, որ մի 4 ժեխ, որոնց փուռը ես փակել եմ, ու դրանից իրենց հետույքները վառվել է, իրենց հետ կանգնել են»։



Նառա Հունանյանը պատմեց նաև, որ իրեն զանգահարել է Կոլյա անունով մի մարդ, ով ներկայացել է որպես քննիչ ու իրեն հրավիրել ոստիկանություն։ Հետո խաբեությամբ կանչել են, ինքն էլ կարծել է, թե իր բողոքի հետ է կապված։ Սակայն այնտեղ պարզվել է, որ 30 հոգի ստորագրություն են տվել, որ կնոջը հոգեբուժարան տեղափոխեն։ Կնոջ խոսքով՝ իրեն ոստիկանների ուղեկցությամբ տարել են, շտապօգնության մեքենա նստեցրել հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդի հետ, ճանապարհին չեն թողել, որ իջնի մեքենայից ջուր առնելու համար։ Երբ հասել են տեղ, բժիշկը, ում ազգանունը նա հստակ չհիշեց, զարմացել է, թե ինչու են ընդհանրապես իրեն բերել, բարկացել է, ասել, որ այս առողջ կնոջն ինչի՞ համար եք բերել։

«Ինձ հետ նման կերպ վարվելու համար բոլորը պատասխան կտան, իրենք չգիտեն՝ ում հետ են գործ բռնել»,- եզրափակեց Նառա Հունանյանը։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
13:05 Մետրոյի «Երիտասարդական» կայարանը ԿԳՄՍՆ-ն ուզում է անվանափոխել․ կտրականապես դեմ եմ․ Իզաբելլա Աբգարյան
15:30 38 երթուղու դանակահարված վարորդի առողջական վիճակն այժմ նորմալ է
10:45 Ճապոնացին 10 տարի գումար է խնայել Ferrari-ի համար, սակայն այն այրվել է մեկ ժամ անց. NDTV
23:00 Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
23:06 Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմն Ուկրաինայում ներկա ռազմաճակատի երկայնքով. Financial Times
16:30 4 ամսում 10-րդ կալանավորն է մահանում․ Սրբուհի Գալյանի ոտքը «խերով» չէր