«Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին

Ներքին 7 ամիս առաջ - 23:17 30-08-2024
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները:

Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար:

«‎Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել է ‎ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի