ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Գյումրիում վրացական համարներով բեռնատարը փողոցային շներին դաժանորեն հավաքում և տանում։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց կենդանասեր Մարինե Օ-ի հետ, ով մեզ հետ զրույցում իր մտահոգությունները հայտնեց, ասելով, որ ՀՈԱԿ-ի կողմից առևանգված շներից ընդամենը 30%-ին վերադարձնում։
«Շատ դժգոհ եմ, շներին դաժանորեն բռնում ու տանում են։ Դեպք է եղել, որ իրենց բռնած ձևից լարով խեղդվել են այդ շները։ Տանում, սթրեսով հետ են բերում։ Բերելուց երևում է, որ գլխներին ուժեղ հարված են ստացել։ Տարած շներից ընդամենը 30%-ից են հետ բերում»,- պատմեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։