Այսօր՝ ապրիլի 23-ին, Գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Տերյանը՝ ուսանող» ցուցահանդեսը:
Այդ ժամանակահատվածը եղել է կարևոր շրջան Վահան Տերյանի կյանքում. «Ուսանողական տարիները ցույց են տալիս ինչ մտածող, ապագա գրող մտավորական էր ձևավորվում»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գրականության և արվեստի թանգարանի միջոցառումների պատասխանատու Լիլիթ Մադոյանը:
Կազմակերպիչների ներկայացմամբ՝ Վահան Տերյանի ուսանողական տարիները միայն ակադեմիական կրթություն ստանալու ժամանակաշրջան չէին։ Դրանք նրա անձի, աշխարհայացքի և գրական ոճի ձևավորման ամենաբուռն ու որոշիչ փուլերն էին։ Տերյանը փայլուն, մշտապես զարգացող ուսանող էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր ազգային և երիտասարդական շարժումներին։ Ցուցադրվող վավերագրերը կօգնեն բացահայտել Վ․ Տերյանի ուսանողական կյանքի վառ դրվագներն ու ուշագրավ մանրամասները։
Մանրամասները տեսանյութում.