Նոր սերունդը հայրենասեր պետք է լինի․ 101-ամյա Սերգեյ Տերյանի պատմությունը

Ներքին Տեսանյութ 4 ժամ առաջ - 19:47 23-04-2025
Սերգեյ Համբարձումի Տերյան․ մարդ, որը կրում է 101 տարվա հուշեր և կյանքով լի հիշողություններ։ Ժպտերես Սերգեյ պապիկը Oragir.News-ի հետ զրույցում կիսվեց իր մանկության հուշերով, առաջին սիրո գեղեցիկ պատմությամբ, պատմեց երկարակեցության գաղտնիքի և այն արժեքների մասին, որոնք առաջնորդում են իրեն կյանքի ընթացքում․

«Հայրս փոքր հասակից սովորեցնում էր ինձ, առաջինը՝ լավ սովորել։ Մեր ընտանիքում պետք է լավ սովորեն, ինչպես նաև՝ դեմ էր ծխելուն»,- ասաց նա։

Սերգեյ Տերյանը 101 տարվա ընթացքում տեսել է բազմաթիվ իրադարձություններ, իր սրտում պահել մեծ սեր հայրենիքի և հայ ժողովրդի նկատմամբ։ Նրա պատմությունը ոչ միայն անցյալի մասին է, այլև ուղերձ նոր սերդնին՝ ապրելու արժանապատիվ, հայրենասեր և կյանքով լի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված