Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. կոմունիզմը՝ «Չոփուռ Անդոն»-ի մեկնաբանությամբ

Ներքին 3 ժամ առաջ - 23:00 22-04-2025
Անցյալ դարի 50-60-ականների Ստեփանակերտն առանց «Չոփուռ Անդոնի» պատկերացնելն անհնար է։ Իսկապես, համաժողովրդական սեր ու հարգանք վայելած տղաներից էր նա։ Ավտոմեքենա վերանորոգող էր, բայց և խիստ համ ու հոտով խոսք ուներ, սուր և առինքնող հումոր։ Շռայլ ու հյուրասեր անհատականություն էր։
Պատերազմից վերադառնալով՝ իր հետ մեծ ու հարմարավետ մեքենա էր բերել, որի մեջ նաև ․․․ մանղալ էր պահում։

Շատ տարիներ հետո նրա թոռը՝ նույնպես մեծ հարգանք վայելած Դավիթ Սարգսյանը, կդառնա Ստեփանակերտի քաղաքապետ։ Վերջին քաղաքապետը․․․

Անդոնի հետ կապված բազմաթիվ պատմություններ կան։ Եվ ահա՝ պատվարժան ստեփանակերտցի Աշոտ Սարգսյանի օգնությամբ դրանցից մեկը ներկայացնում ենք մեր ընթերցողներին։ Ու ներկայացնում ենք Ստեփանակերտի բարբառով։

Կոմունիզմ

Անցկցած դարի 50-ական թվականների կեսերին Ստեփանակերտ մին քանի մաշիննե ըն
իլյալ, հիմնականըմ՝ պետական, մինգել՝ մին դզող-փչող էլ ուստա՝ Չոփուռ Անդոնը:
Հու ասում ա, վեր ինքը բնիկ ստեփանակերտցի յա, բայց Չոփուռ Անդոնին ուշունցը սկացած չի՝ խափում ա:
Էս պատմութունը վեր պատմում ըմ, առանց ուշունցի յըմ պատմելու: Դյուզ ա՝ կիրածին համը մին խըրեգ կուրչելու վա, բայց վեչինչ, կարեվօրը էութունըն ա:

Մին պեցու՜ր պաշտոնավուրի շոփէր՝ Արտաշը, մաշինը քամակ տալիս պատին թըխում
ա, բաբաթ ճըմոռում, պերում ա ուստա Անդոնին կոշտը, թա.
-Անդոն, հինչը հախըն ա՝ տալու վըմ, մինակ մաշինիս քամակը թայդի ուրուր քիցի, վեր էքուց ըռավետը քինամ նաչալնիկիս տանիմ գործի, կըլոխ չինգի, թա չէ ինձ գործա տյուս ա քիցելու:

Անդոնը շոփերին վընըկլխեն յեշում ա, մին լյա՜վ նախշում, պարզ ա՝ նաչալնիկին էլ չի պեց թողում, հետնան ասում.
-Իրեք ժամանը յետը յեք, չըխարակըտ տար:

Իրեք ժաման յետը շոփեր Արտաշը կյամ ա տեսնում՝ մաշինը կուկլա շինած,
ասում ա.
- Անդո՛ն, հինչ ը՞մ տալու:
- Վեշ մին պեն, սօր ծրի ըմ կործ անում, ծընված օրս ա,- համ ասում ա, համ քըթեն տակեն
ծիծաղում:
- Տընաշի՛ն, կարող ա՞ կոմունիզմ ա, վեր ծրի յըս կործ անում,- զարմանում ա Արտաշը:
- Էտ կոմունիզը հինչ ա՞, լոխ տանա յըն խոսում:
- Գյուդում չը՞ս, փող չի ինելու, մարթիքը կործ ըն ընելու, հուր հինչը հարկավեր ինի՝
Քինելու վա մագազինան ծրի յեր օնէ:
- Այ ախմաղ, տու էլ ը՞ս էտ չալ սուտին հըվատում:
- Անդո՛ն, սոտ չի, ասում ըն 1980 թիվին կոմունիզմը կյալու վա:
- Լա՛վ, ասալ ըմ քըզանա փող չի յեր օնիմ, բայց վեր տու էլ ըս տահանց ճիրերը ինգյալ,
փողս տո՛ք:
- Հինչքա՞ն ըմ տալու,- հըրցնըմ ա Արտաշը:
- Մինչեվ կոմունիզմեն կյալը հինչքան օզիմ՝ ասի՞մ:
- Հա, ասե, բայց սովիստըտ մեշտէղ տիր:
- Հու վէր տա վուչ, նա …
- Հա՛, ասե՛:
- Իծծուն մանեթ:
- Անդո՛ն, մաշինիս կինը սկի էտքան կավուչ:
- Պա քու մամուտ պատիվը՞:
- Լյավ, թող քու ասած ինի,- ասում ա Արտաշը, իծծուն մանեթը ջուբան տյուս օնում, տամ
Անդոնին:
Անդոնը ասում ա.
-Դե, քեցինք մին կտոր հաց օտինք:

Անդոնը Արտաշին նըհետ քինում ըն Ստեփանակերտա ամենաիզվեստնի՝ «վասմոյ
ստալավոյը» (8-րդ ճաշարանը):
Էրկուսավ քինում ըն ամենավերչին ստոլին նըստում:

Ափիցանտկան համարյա վազ տալավ կյամ ա՝ Անդոնին ասում.
- Ուստա Անդո՛ն, հինչ ը՞մ պիրելու:
- Ա՛ կուկլա հարթնը, մին պոժկա պիվան քանի՞ յա:
- Անդո՛ն, էրկու բակալը քեզ հերիք չի՞, պոժկան հինչ ը՞ս անում,- համ ասում ա, համ
փիշմանում, գյուդում ա, վեր Անդոնը ուշունցին ճոնդը պեց ա թուղելու,- ասում ա՝ քառասնըհենգ մանեթ:
Անդոնը քառասնըհենգ մանեթը տամ ա ափիցանտկին, ասում.
- Ասե՝ թող մին պոժկա պիվա պերին, մեշ տեղ տինին, պեց անին, կըլխան էլ մին-մին
բակալ ինձ նա էս խելունքին հետի պեր, մընացածն էլ ծրի պիժենի:

Մին հոքի կյամ ա մին բակալ պիվա յեր օնում, փողը տյուս օնում, վեր տա, ափիցանտկան
ասում ա.
-Ա ժղովու՛րթ, լոխ սկացիք, սօր պիվան ծըրի յա իննյան:
Էտ մարթը ասում ա՝ դե վեր տի յա, էրկու բակալ ածե:
Ճաշարանումը հինչքան մարթ ա ինում, կյամ ըն հերթ կաղնում, հու հինչքան կարում ա՝ խմում
ա:

Մին հոքի տյուս ա կյամ, քինում հընգերուցը յեր օնում, կյամ: Մինին էլ տոնը մոտի յա
ինում, քինում մին վեց լիտրանուց բիտոն պերում, լի՜գյը լցնում:

Հատե, ստեղ էլ կռեվը սկըսվում ա․ էրկու մասի ըն պիժենվում, սկսում ուրուր թակելը:
Վեր մին քանի աթոռ, ստոլ ըն կոտրում, ճաշարանին նաչալնիկը զանգ ա տամ մելիցան: Ուչաստկովին կյամ ա զոռավ ուրուր անա պիժենում:

Էտ վախտը Անդոնը տեղան յեր ա կենում, ասում.
-Արա, ա՛յ ախմաղնե, մըհենգ տեսի՞ք՝ կոմունիզմը հունց ա ինելու …

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան