Պարեկային ծառայող ենք ունեցել՝ թմրամիջոցների իրացմամբ է զբաղվել․ ՆԳ նախարար
copy image url

Պարեկային ծառայող ենք ունեցել՝ թմրամիջոցների իրացմամբ է զբաղվել․ ՆԳ նախարար

Ներքին 6 ամիս առաջ - 14:28 15-10-2024
Տպավորություն կա, որ թմրամիջոցների շրջանառության ավելացումն անհնարին է՝ առանց ուժային կառույցներում բարձրաստիճան հովանավորչության: Այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Հայաստանում 2019-2024թթ. հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ:

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն էլ արձագանքելով՝ նշեց. «Մենք ունեցել ենք դեպք, երբ պարեկային ծառայողը թմրամիջոցի իրացմամբ է զբաղվել. ունենք նաև բացահայտված դեպք, երբ փրկարար ծառայողն է զբաղվել: Ինչ վերաբերում է բարձրաստիճան հովանավորչությանը, չկա նման բան»:

Ձեզ գուցե հետաքրքրի