Նարինե Գրիգորյանը ATSPINDIS միջազգային թատերական փառատոնին արժանացել է «Գրան պրի» մրցանակի
copy image url

Նարինե Գրիգորյանը ATSPINDIS միջազգային թատերական փառատոնին արժանացել է «Գրան պրի» մրցանակի

Մշակույթ 6 ամիս առաջ - 10:54 13-10-2024
ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանն արժանացել է Գրան պրի մրցանակի: Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնի ժյուրին բարձր է գնահատել Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումը:

Հիշեցնենք, որ դերասաններ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Քուշկյանը մասնակցել են Վիսագինեսում (Լիտվա) անցկացվող «ATSPINDIS» միջազգային թատերական XIX փառատոնին: Փառատոնի մեկնարկը տրվել է ս.թ. հոկտեմբերի 3-ին:

ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը ցուցադրել է Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» («Արմմոնո» փառատոնի նախագիծ), իսկ Արմեն Քուշկյանը` ըստ Դմիտրի Բոգոսլավսկու «Կետեր ժամանակավոր առանցքի վրա» պիեսի «Քաղաքի աղմուկը»՝ Գալուստ Ներսիսյանի ռեժիսուրայով («Արմմոնո» փառատոնի նախագիծ) մոնոներկայացումները: