«Տերյան մշակութային կենտրոնը» մասնակցում է Europa Nostra 2024 թվականի մրցույթին և Գրան պրի շահելու հնարավորություն ունի։
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Տերյան մշակութային կենտրոնի» ղեկավար Լիլիթ Մելիքյանը։
«Մրցույթն ազգային ժառանգության պահպանման մասին է։ Մրցույթում սովորաբար հաղթում են եկեղեցիների և այլ կարևորագույն կառույցների ռեստավրացիաներով զբաղվողները։ Առաջին անգամ Եվրոպան անդրադարձել է Հայաստանին։ Այս իրավիճակում, երբ մենք ունենք փախստականներ և զբաղված ենք՝ փախստականներին ազգային ժառանգությունը փոխանցելով, այս մրցույթում մեր հաղթանակը շատ կարևոր է»,- ասաց Լիլիթ Մելիքյանը, ապա հավելեց,- «Հայաստանը առաջին անգամ է նման մրցույթում շահել, և եթե մենք շահենք նաև Գրան պրին, կնշանակի, որ մենք կարող ենք ցուցադրել մեր ֆիլմը, բարձրաձայնել Արցախից 2023 թվականին մեր հայրենակիցների բռնի տեղահանության պատմությունը, ինչը մեզ համար ամենակարևոր հարցն է, որը կարող է լուսաբանվել»։
Լիլիթ Մելիքյանը նաև հավելեց, որ Գրան պրին տրվում է հանրային համակրանքը շահողին։ Դրա համար շատ կարևոր է յուրաքանչյուր քվեն։ Եվ եթե իրենք շահեն այս մրցանակը, որը 10 հազար եվրո է, ապա այն կդրվի ծրագրի շարունակության վրա և կցուցադրվի իրենց մասին ֆիլմը Եվրոպական հանձնաժողովում։
Նշենք, որ Europa Nostra-ը քաղաքացիական շարժում է, որի գլխավոր նպատակը Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության պաշտպանումը, տարածումը և փոխանցումն է սերունդներին:
Europa Nostra-ի մրցույթի հաղթողները պարգևատրվելու են European Heritage Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 7- ին, Romanian Athenaeum-ում՝ Բուխարեստի ամենահեղինակավոր համերգասրահում։
Արարողության ընթացքում հայտարարվելու են Գրան պրիի դափնեկիրները և Հանրային ընտրության մրցանակի դափնեկիրը, որոնք ընտրվելու են Եվրոպական ժառանգության Europa Nostra մրցանակաբաշխության այս տարվա հաղթողներից, և նրանցից յուրաքանչյուրը 10․000 եվրո կստանա:
Oragir.News-ի ընթերցողները «Տերյան մշակութային կենտրոնի» օգտին կարող են քվեարկել այս
հղումով։