Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսավորել են Նիդեռլանդներում խորհրդային զինվորներին նվիրված թանգարանի կառուցումը
copy image url

Հայաստանն ու Ադրբեջանը ֆինանսավորել են Նիդեռլանդներում խորհրդային զինվորներին նվիրված թանգարանի կառուցումը

Արտաքին Ներքին Մշակույթ 1 ամիս առաջ - 17:44 08-03-2025
Sovjet Ereveld Experience թանգարանը, որը նվիրված է Նիդեռլանդներում թաղված խորհրդային զինվորներին, շաբաթ օրը դռներն է բացել առաջին այցելուների առջև Լեսդեն քաղաքի մոտ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Թանգարանը գտնվում է «Փառքի խորհրդային դաշտ» հուշահամալիրից ոտքով մի քանի րոպե հեռավորության վրա, որտեղ թաղված են ԽՍՀՄ 865 զինվորներ, որոնք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ամստերդամից մինչև թանգարան կարելի է հասնել մոտ 50 րոպեում։

Հովանավորներ են հանդիսացել Նիդեռլանդների իշխանությունները, Ուտրեհթ և Ամերսֆորթ քաղաքների տեղական իշխանությունները, Ռուսաստանի ԱԳՆ-ն, Հայաստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի կառավարությունները, ինչպես նաև մի քանի մասնավոր հիմնադրամներ։