Հայաստանում, 33 տարվա ընթացքում ունենք թվով 3-րդ Սահմանադրությունը: Մոտ ապագայում պատրաստվում ենք 4-րդն ունենալ: Կարծում եմ՝ օրվա իշխանությունը կհասցնի ընդունել տալ 4-րդ Սահմանադրությունը: Վստահ եմ՝ հաջորդ իշխանության օրոք կունենանք 5-րդը և այսպես շարունակ:
Եթե պետությունը չի բռնազավթվում, ապա անկախության հռչակագիրը մնում է անփոփոխ։ Աշխարհում չկա այնպիսի պետություն, որը փոփոխի կամ չեղարկի պետության ստեղծման իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը։ Դա հնարավոր է բացառապես օկուպացիայի կամ դրա նախապատրաստման գործողությունների շրջանակում։
ՀՀ ՍԴ-ն հակասություն է գտել Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև։ Եվ եթե չկասկածենք ՍԴ դատավորների ադեկվատությանը, ապա, հավանաբար, պետք է պատրաստվենք օկուպացիայի:
Այս մասին կարծիք է հայտնում Կարեն Հեքիմյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։